«Ալաշկերտը» կխաղա Չեմպիոնների լիգայում, «Արարատը»,  «Նոան» ու «Ուրարտուն»՝ Կոնֆերենցիաների լիգայում

Ավարտվեց Հայաստանի առաջնությունը, հայտի դարձան չեմպիոնն ու մրցանակակիցները: Հաղթող ճանաչվեց Երևանի «Ալաշկերտը»,  որն իրավունք ստացավ երկիրը ներկայացնել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Երևանի «Նոան»: Ալեքսանդր Գունկոյի գլխավորա թիմը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացավ նաև երրորդ տեղը զբաղեցրած Երևանի «Ուրարտուն»:

Ավելի վաղ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք էր ստացել Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը»,  որն առաջնությունում գրավեց չորրորդ հորիզոնականը:

Անցած առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» գրավեց հինգերորդ տեղն ու դուրս մնաց եվրագավաթային գոտուց: