«Ալաշկերտը» կրկին պարտվեց «Շերիֆին»

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում նույնպես «Ալաշկերտը» պարտվեց մոլդովական «Շերիֆին»: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել էր 1:0 հաշվով, այս անգամ մոլդովացիները հաղթեցին 3:1 հաշվով: «Շերիֆի» հետ խաղում հաշիվը բացեցին հենց ալաշկերտցիները, 10-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը:

  • «Շերիֆ»-«Ալաշկերտ»՝ 3:1 (2:1)
  • Տիրասպոլ, «Շերիֆ» փոքր արենա
  • Մրցավար՝ Բոյան Պանզդիչ (Շվեդիա)
  • Գոլերի հեղինակներ՝ Գլիշիչ, 10 (Ալաշկերտ), Դուլանտո, 15, Լուվանոր, 23, Թիլ, 83 (11մ)

Նշենք, որ «Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտն» առնվազն իր տեղը կապահովեր Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում կամ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում:

Ալաշկերտցիները դուրս մնացին Չեմպիոնների լիգայի խաղարկությունից և պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում: «Ալաշկերտը» կմրցի «Ցրվենա Զվեզդա» — «Կայրաթ» զույգի հաղթողի հետ: