«Ալաշկերտը» կխաղա «Կայրաթի» հետ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պարտվեց մոլդովական «Շերիֆին» և դուրս մնաց հետագա պայքարից: Ալաշկերտցիները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում և կմրցեն ղազախական «Կայրաթի» հետ: Ղազախստանի չեմպիոնը նույնպես պարտվեց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում՝ պայքարը զիջելով սերբական «Ցրվենա Զվեզդային»: Հիշեցնենք, որ «Կայրաթի» կազմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին Ալմաթիում, իսկ պատասխան մրցավեճը օգոստոսի 12-ին Երևանում: Ղազախական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» դուրս կգա Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ, իսկ պարտության դեպքում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում: