«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Ռեյնջերսի» հետ

Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց շոտլանդական «Ռեյնջերսի» հետ և երկու խաղի արդյունքում դուրս մնաց պայքարից: Առաջին խաղում շոտլանդացիները հաղթել էին 1:0 հաշվով: «Ալաշկերտը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում: