«Ալաշկերտը» պարտվեց «Ռեյնջերսին» առաջին խաղում

Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ» մրցակցի դաշտում մրցեց «Գլազգո Ռեյնջերսի» հետ և պարտվեց 1:0 հաշվով: Տանտերերը դեռ առաջին կեսում մնացին տասը ֆուտբոլիստով, բայց կարողացան գոլ խփել ընդմիջումից հետո: Պատասխան խաղը տեղի կունենա Երևանում մեկ շաբաթ անց:

ՌԵՅՆՋԵՐՍ-ԱԼԱՇԿԵՐՏ 1-0 (0-0) MC
1-0՝ Ալֆրեդո Մորելոս 67՛
Հեռացում՝ Ջոն Լունդստրամ 43՛ (Ռ)