«Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին»

Հայաստանի ընթացիկ առաջնության 14-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում մրցեց Չարենցավանի «Վանի» հետ և հաղթեց 2:1 հաշվով: Տանտերերի կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Գլիշիչն ու Դավիթ Դավիդյանը, իսկ հյուրերից փոխարինման մտնելուց հետո աչքի ընկավ Գարեգին Կիրակոսյանը:

ԱԼԱՇԿԵՐՏ-ՎԱՆ 2-1 (1-0)
1-0՝ Ալեքսանդր Գլիշիչ 36՛, 2-0՝ Դավիթ Դավիդյան 70՛, 2-1՝ Գարեգին Կիրակոսյան 76՛
ԱԼԱՇԿԵՐՏ. 55.Օգնեն Չանչարեւիչ, 2.Տիագու Կամետա, 3.Տարոն Ոսկանյան, 15.Սիլվա Գարսիա Բրյան, 33.Իգոր Գոնչար, 97.Դավիթ Դավիդյան (99.Նիկիտա Տանկով, 90), 7.Կոմե Բատիստա, 9.Ռումյան Հովսեփյան, 20.Տիագո Գալվան (16.Մարկո Տոմիչ, 78), 21.Արտակ Գրիգորյան, 10.Ալեքսանդր Գլիշիչ
ՎԱՆ. 2.Սամուր Ագամագեդով, 3.Անդրանիկ Ոսկանյան, 5.Ալեքսանդր Տենյաեվ (13.Ստանլիսլավ Եֆիմով, 72), 6.Արգիշտի Պետրոսյան, 7.Էբերտ, 27.Ջոշուե Գաբա (11.Դավիթ Ղանդիլյան, 89), 21.Մուսլիմ Բամատգերեեվ (74.Գարեգին Կիրակոսյան, 72), 26.Էդեդեմ Էսյեն, 9.Միհրան Մանասյան, 10.Ուիլֆրեդ Կվասի Էզա (88.Միհրան Պետրոսյան, 72), 20.Էդգար Մովսիսյան
Զգուշացում՝ Ալեքսանդր Գլիշիչ 24՛ (Ա), Ալեքսանդր Տենյաեվ 35՛ (Վ) ; Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Ալաշկերտցիների կազմում հաղթական գոլը խփեց Դավիթ Դավիդյանը, որն ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ աչքի ընկավ «Վանի» հետ մրցավեճում: Թիմերի միջև կայացած առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել էր 1:0 հաշվով՝ շնորհիվ Դավիդյանը խփած գոլի: Վերջինս ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 խաղում արդեն խփել է 5 գոլ. երկուսը «Վանի», երկուսը «Նոայի», մեկը «Շիրակի» դարպասը: Դավիդյանն այս պահին առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում է, ավելի շատ խփել է «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն՝ 7 գոլ:

«Ալաշկերտի» կազմում Դավիդյանից հետո ամենաշատ գոլերը խփել է Ալեքսանդր Գլիշիչը: Վերջինս «Վանի» հետ խաղում խփեց իր երրորդ գոլն ընթացիկ առաջնությունում:  Ինչ վերաբերում է «Վանի» ռմբարկուներին, ապա հաշվետու մրցավեճում ոչնչով աչքի չընկավ թիմի լավագույն ռմբարկուն Էզա Կուասի Ուլֆրեդը, որը առաջնության ռմբարկուներից ցուցակում, խփած 4 գոլով, երրորդ տեղը կիսում է Երևանի «Արարատի» խաղացող Ուրոշ Նենադովիչի հետ: Էզայից հետո «Վանում» որևէ խաղացող դեռ չի խփել երկու գոլից ավելի:

  • Առաջնության ռմբարկուները
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 7
02
Դավիթ Դավիդյան (Ալաշկերտ) 5
03
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 4
04
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 4
05
Արտյոմ Սիմոնյան (Նոա) 3

Անցկացրած 10-րդ խաղում «Ալաշկերտը» տարավ հինգերորդ հաղթանակը, թիմն ակտիվում ունի 18 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ալաշկերտցիները երեք հանդիպում ավարտել են ոչ-ոքի, կրել են երկու պարտություն: «Վանն» անցկացրել է 9 հանդիպում և ակտիվում ունի 10 միավոր: Այս պահին 7-րդ տեղում է:

  • Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
2. Արարատ-Արմենիա 7 4 2 1 13 3 14
3. Արարատ 8 4 2 2 13 6 14
4. Ուրարտու 8 4 2 2 12 7 14
5. Լոռի 8 4 1 3 7 8 13
6. Նոա 9 3 3 3 13 10 12
7. Վան 9 3 1 5 7 9 10
8. Փյունիկ 7 0 4 3 1 4 4
9. Շիրակ 8 0 2 6 4 26 2
Տուր 14 Քաղաք Մարզադաշտ
02.12.20 Փյունիկ
  —
Լոռի  Երևան  «Հանրապետական» 17:30
02.12.20 Արարատ-Արմենիա
  —
Արարատ Երևան  Ֆուտբոլի ակադեմիա 14:30
01.12.20 Նոա
  —
Ուրարտու Երևան  Ֆուտբոլի ակադեմիա 14:00
30.11.20 Ալաշկերտ
2 — 1
Վան Երևան  «Նաիրի» 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos