«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» և դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ

Օգոստոսի 12-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Ալաշկերտ»-«Կայրաթ» պատասխան հանդիպումը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում Ալեքսանդր Գլիշիչի խփած գոլի շնորհիվ «Ալաշկերտը» դուրս եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցի շոտլանդական «Ռեյնջերսի» հետ։ «Ալաշկերտն» առնվազն ապահովեց իր տեղը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ դառնալով հայկական առաջին թիմը, որը կմասնակցի եվրոպական ակումբային ֆուտբոլի որևէ մրցաշարի։

«Ալաշկերտ» — «Կայրաթ»` 3:2 (2։2) (1:1) 

  • Երևան, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն
  • Մրցավար՝ Լոուրենս Վիսեր (Բելգիա)
  • Գոլերի հեղինակներ՝  Ժոզե Էմբալո՝ 1։0՝ 43, Այբոլ Աբիկեն՝ 1։1՝ 45+1, Ժոզե Էմբալո՝ 2։1՝ 50, Արտուր Շուշենաչև՝ 61, Ալեքսանդր Գլիշիչ` 3:2 (104)