Կումանի երրորդ պարտությունը, «Մադրիդի» չորրորդ անընդմեջ հաղթանակը. Ալաբան, Գավին, Իսակն ու կամային «Ատլետիկոն»

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում կայացավ Էլ Կլասիկոն: Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Հյուրերի կազմում գոլերը խփեցին Դավիդ Ալաբան ու Վինիսիուս Ժունիորը, իսկ տանտերերից աչքի ընկավ Սերխիո Ագուերոն: Վերջինս դա արեց 33 տարեկան 144 օրական հասակում ու դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը, որն իր առաջին Կլասիկոյում գոլ է խփում (21-րդ դար)՝ անցնելով Արտուրո Վիդալից: Վերջինս 2018 թվականի հոկտեմբերին գրավել է «Մադրիդի» դարպասը 31 տարեկան 159 օրական հասակում:

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դարձավ երկրորդ մարզիչը, որը Լա Լիգայի շրջանակներում պարտվել է իր առաջին երեք Կլասիկոյում: Մինչ այս նման վիճակագրություն ուներ միայն Պատրիկ Օկոննելը, որը, լինելով «Բարսայի» գլխավոր մարզիչը, 1935 եւ 1940 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում է պարտվել իր առաջին երեք Կլասիկոյում:

Բոլոր մրցաշարերը հաշվի առած Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» կողմերի միջեւ կայացած վերջին չորս խաղում: Այս առումով սա մադրիդցիների լավագույն արդյունքն է սկսած 1965 թվականից (7 հաղթանակ՝ մեկը գավաթի խաղարկությունում, վեցը Լա Լիգայում):

Դավիդ Ալաբան դարձավ Մադրիդի «Ռեալի» հինգերորդ ֆուտբոլիստը, որը նորամուտի Կլասիկոյում գոլ է խփում: Խոսքը վերաբերում է 21-րդ դարում կայացած Կլասիկոներին բոլոր մրցաշարերը հաշվի առած: Նրանից առաջ նման արդյունք գրանցել են Ռոնալդոն (2003), Նիստելռոյը (2006), Վարանն (2013) ու Խեսե Ռոդրիգեսը (2013):

Հաշվետու մրցավեճում «Բարսայի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գավին 17 տարեկան 80 օրական հասակում: 21-րդ դարում նա ամենաերիտասարդ խաղացողն է, որը Լա Լիգայի շրջանակներում իր առաջին Կլասիկոն սկսեց մեկնարկային  կազմում: Նա գերազանցեց Պեդրի Ռոդրիգեսի ռեկորդը՝ սահմնաված մեկ տարի առաջ (17 տարեկան 334 օրական): Հավելենք, որ 21-րդ դարում Կլասիկոյին մասնակցած ամենաերիտասարդ խաղացողը Անսու Ֆատին է: Նա 2019 թվականի դեկտեմբերին մասնակցել է Կլասիկոյին, երբ 17 տարեկան 48 օրական էր՝ 69 օրով երիտասարդ Բոյան Կրկիչից, որը 2007 թվականի դեկտեմբերին մասնակցել է Կլասիկոյին 17 տարեկան 117 օրական հասակում:

Տուրի մյուս խաղում մեկ միավոր վաստակեց Մադրիդի «Ատլետիկոն»: Դիեգո Սիմեոնեի սաները պարտվում էին խաղի ընթացքում, բայց կարողացան փրկել հանդիպումը (2:2): Ի դեպ, մադրիդցիներն ամենաշատ միավորներն են վստակել այն բանից հետո, երբ եղել են պարտվողի կարգավիճակում, քան եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող որեւէ այլ թիմ 21-րդ դարում (25): Ընթացիկ առաջնությունում թիմն ամենաշատ միավորներն է վաստակել առաջինը բաց թողնելուց հետո (8):

«Ատլետիկոն» մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ, որի կազմում մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ալեքսանդր Իսակը: Վերջինս դարձավ առաջին խաղացողը, որը Լա Լիգայի շրջանակներում «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում դարձել է գոլի ու գոլայինի հեղինակ: Վերջինը, որը նման արդյունք գրանցել է «Վիսենտե Կալդերոնում», եղել է Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին 2012 թվականի ապրիլին երեք գոլ է խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել «Ատլետիկոյի» հետ մրցավեճում:

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.-Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ 2-2 (0-1) MC
0-1՝ Ալեքսանդր Սյոռլոտ 7՛, 0-2՝ Ալեքսանդեր Իսակ 48՛, 1-2՝ Լուիս Սուարես 61՛, 2-2՝ Լուիս Սուարես 77՛ (11մ)
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 12.Ռենան Լոդի (4.Ջեֆրի Կոնդոգբիա, 58), 18.Ֆելիպե, 22.Մարիո Էռմոսո (16.Էկտոր Էրերա, 74), 23.Կիրան Տրիպիեր, 5.Ռոդրիգո Դե Պաուլ (10.Անխել Կորեա, 58), 6.Կոկե, 7.Ժոաո Ֆելիշ, 8.Անտուան Գրիզման (19.Մատեուս Կունյա, 73), 9.Լուիս Սուարես, 11.Թոմա Լեմար (21.Յանիկ Կարասկո, 46)
Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ. 1.Ալեքս Ռեմիրո, 2.Խոսեբա Սալդուա (27.Բենատ Տուրիենտես, 64), 6.Արից Էլուստոնդո, 18.Անդոնի Գորոսաբել, 24.Ռոբեն Լե նորման, 5.Իգոր Սուբելդիա, 8.Միկել Մերինո, 16.Անդեր Գեվարա (11.Ադնան Յանուզայ, 88), 21.Դավիդ Սիլվա (26.Ջոն Պաչեկո, 63), 19.Ալեքսանդեր Իսակ (7.Կրիստիան Պորտու, 63), 23.Ալեքսանդր Սյոռլոտ (35.Խուլեն Լոբետե, 89)
Զգուշացում՝ Ֆելիպե 31՛ (Ա), Խոսեբա Սալդուա 41՛ (Ռ), Արից Էլուստոնդո 68՛ (Ռ), Միկել Մերինո 76՛ (Ռ) ; Մրցավար՝ Խոսե Լուիս Մունուերա (Իսպանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
54 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 46
13 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (5)
15 ՏՈՒԳԱՆՔ 13
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ԲԵՏԻՍ-ՌԱՅՈ ՎԱԼՅԵԿԱՆՈ 3-2 (2-1) MC
1-0՝ Ալեքս Մորենո 22՛, 2-0՝ Խուանմի 24՛, 2-1՝ Ռանդի Նտեկա 45՛, 2-2՝ Ալվարո Գարսիա 65՛, 3-2՝ Վիլիան Ժոզե 75՛ (11մ)
ԲԵՏԻՍ. 25.Կլաուդիո Բրավո, 5.Մարկ Բարտրա, 19.Էկտոր Բելյերին, 3.Էդգար Գոնսալես, 10.Սերխիո Կանալես (14.Վիլիամ Կարվալյու, 80), 21.Գվիդո Ռոդրիգես, 28.Ռոդրի (18.Անդրես Գուարդադո, 70), 7.Խուանմի (20.Դիեգո Լայնես, 70), 8.Նաբիլ Ֆեկիր, 12.Վիլիան Ժոզե (9.Բորխա Իգլեսիաս, 88), 15.Ալեքս Մորենո
ՌԱՅՈ ՎԱԼՅԵԿԱՆՈ. 13.Ստոլե Դիմիտրեվսկի, 2.Նիկոլա Մարաշ (22.Խոսե Պոցո, 88), 5.Ալեխանդրո Կատենա, 20.Իվան Բալիու, 32.Մարիո Էրնանդես (7.Իսաակ Պալասոն, 46), 33.Ֆրանսիսկո Գարսիա, 9.Ռանդի Նտեկա (10.Լուսիանո Բեբե, 80), 12.Ունայ Լոպես, 18.Ալվարո Գարսիա, 21.Պատե Սիսս (6.Սանտի ԿոմաԿոմեսանիա, 46), 8.Օսկար Տրեխո (3.Ռադամել Ֆալկաո, 71)
Զգուշացում՝ Էդգար Գոնսալես 32՛ (Բ), Ալվարո Գարսիա 31՛ (Ռ), Օսկար Տրեխո 61՛ (Ռ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
49 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 51
9 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (3)
9 ՏՈՒԳԱՆՔ 11
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ԲԱՐՍԵԼՈՆԱ-ՌԵԱԼ Մ. 1-2 (0-1) MC
0-1՝ Դավիդ Ալաբա 32՛, 0-2՝ Լուկաս Վասկես 90՛, 1-2՝ Սերխիո Ագուեռո 90՛
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 2.Սերջինո Դեստ, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա, 22.Օսկար Մինգեսա (14.Ֆելիպե Կոուտինյո, 46), 24.Էրիկ Գարսիա, 5.Սերխիո Բուսկետս, 21.Ֆրենկի դե Յոնգ (20.Սերխիո Ռոբերտո, 77), 30.Գավի (17.Լյուկ Դե Յոնգ, 85), 9.Մեմֆիս Դեպայ, 10.Անսումանե Ֆատի (19.Սերխիո Ագուեռո, 74)
ՌԵԱԼ Մ.. 1.Տիբո Կուրտուա, 3.Էդեր Միլիտաո, 4.Դավիդ Ալաբա, 23.Ֆեռլան Մենդի, 8.Տոնի Կրոոս, 10.Լուկա Մոդրիչ, 14.Կազեմիրո, 15.Ֆեդերիկո Վալվերդե (2.Դանիել Կարվախալ, 90), 9.Քարիմ Բենզեմա, 17.Լուկաս Վասկես, 20.Վինիսիուս Ժունիոր (11.Մարկո Ասենսյո, 88), 21.Ռոդրիգո (15.Ֆեդերիկո Վալվերդե, 72)
Զգուշացում՝ Խերարդ Պիկե 58՛ (Բ), Ֆեռլան Մենդի 80՛ (Ռ) ; Մրցավար՝ Մարտինես Սանչես (Իսպանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
50 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 50
8 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (5)
16 ՏՈՒԳԱՆՔ 14
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՍԵՎԻԼՅԱ-ԼԵՎԱՆՏԵ 5-3 (3-1) MC
1-0՝ Օլիվեր Տորես 8՛, 2-0՝ Ռաֆա Միր 24՛, 2-1՝ Խոսե Լուիս Մորալես 33՛, 3-1՝ Դիեգո Կառլոս 38՛, 4-1՝ Մունիր Էլ Հադադի 50՛, 4-2՝ Խոսե Լուիս Մորալես 55՛, 4-3՝ Գոնսալո Մելերո 61՛, 5-3՝ Ֆերնանդո Ռեժես 64՛
ՍԵՎԻԼՅԱ. 1.Մարկո Դմիտրովիչ, 3.Լյուդվիգ Աուգուստինսոն (19.Մարկոս Ակունյա, 78), 16.Խեսուս Նավաս, 20.Դիեգո Կառլոս, 23.Ժուլ Կունդ, 18.Թոմաս Դիլեյնի (8.Խոան Ջորդան, 56), 21.Օլիվեր Տորես (14.Օսկար, 78), 25.Ֆերնանդո Ռեժես, 7.Սուսո (17.Էրիկ Լամելա, 69), 11.Մունիր Էլ Հադադի (5.Լուկաս Օկամպոս, 69), 12.Ռաֆա Միր
ԼԵՎԱՆՏԵ. 1.Այտոր, 13.Շկոդրան Մուստաֆի (4.Պյեր Ռոբեր, 22), 14.Ռուբեն Վեզու, 19.Կառլոս Կլերկ (3.Էնրիկ Ֆրանկեսա, 73), 20.Խորխե Միրամոն, 5.Նեմանյա Ռադոյա (10.Էնիս Բարդի, 46), 22.Գոնսալո Մելերո, 25.Պաբլո Մարտինես (12.Միքայել Մալսա, 46), 11.Խոսե Լուիս Մորալես, 16.Ռոբերտո Սոլդադո (21.Դանի Գոմես, 58), 18.Խորխե Դե Ֆրուտոս Սեբաստիան
Զգուշացում՝ Ֆերնանդո Ռեժես 78՛ (Ս), Միքայել Մալսա 66՛ (Լ), Կառլոս Կլերկ 70՛ (Լ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
65 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 35
15 (11) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 11 (6)
12 ՏՈՒԳԱՆՔ 8
10 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ԱՏԼԵՏԻԿ-ՎԻԼՅԱՌԵԱԼ 2-1 (1-1) MC
1-0՝ Ռաուլ Գարսիա 14՛, 1-1՝ Ֆրանսիս Կոկլեն 32՛, 2-1՝ Իկեր Մունյաին 77՛ (11մ)
ԱՏԼԵՏԻԿ. 1.Ունայ Սիմոն, 4.Ինյիգո Մարտինես, 12.Դանի Վիվիան, 15.Ինիգո Լեկուե, 24.Միկել Բալենսյագա, 7.Ալեխանդրո Բերենգեր (19.Օյեր Սարագա, 87), 10.Իկեր Մունյաին (30.Նիկոլաս Ուիլյամս, 88), 14.Դանի Գարսիա (6.Միկել Վեսգա, 90), 16.Ունայ Վենցեդոր, 9.Ինակի Ուիլյամս (20.Ասյեր Վիլյալիբրե, 72), 22.Ռաուլ Գարսիա (8.Օյհան Սանսեթ, 72)
ՎԻԼՅԱՌԵԱԼ. 13.Գերոնիմո Ռուլլի, 3.Ռաուլ Ալբիոլ, 4.Պո Տոռես, 8.Խուան Ֆոյթ (25.Սերժ Օրյե, 65), 12.Պերվիս Էստուպինան, 5.Դանի Պառեխո, 6.Էթյեն Կապուե, 15.Առնո Դանջումա, 19.Ֆրանսիս Կոկլեն (18.Ալբերտո Մորենո, 63), 7.Խերարդ Մորենո (11.Սեմուել Չուկվուեզե, 21), 21.Յերեմի Պինո (17.Դանիել Ռաբա, 63)
Զգուշացում՝ Խուան Ֆոյթ 54՛ (Վ), Ալբերտո Մորենո 76՛ (Վ), Պերվիս Էստուպինան 80՛ (Վ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
50 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 50
10 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (3)
6 ՏՈՒԳԱՆՔ 11
9 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ԷԼՉԵ-ԷՍՊԱՆՅՈԼ 2-2 (1-0) MC
1-0՝ Լուկաս Բոյե 23՛, 1-1՝ Մանուել Մորլանես 51՛, 1-2՝ Ռաուլ Դե Տոմաս 52՛, 2-2՝ Դարիո Բենեդետո 84՛
ԷԼՉԵ. 1.Ֆրանսիսկո Կասիլյա, 5.Գոնսալո Վերդու, 6.Պեդրո Բիգաս, 19.Անտոնիո Բարագան (10.Պերե Միլյա, 82), 22.Խոան Մոխիկա, 8.Ռաուլ Գաւոտի (14.Էլիբելտոն Պալասիոս, 83), 15.Խավյեր Պաստորե (18.Դարիո Բենեդետո, 64), 21.Օմար Մասկարել (11.Տետե Մորենտե, 64), 9.Լուկաս Բոյե, 12.Լուկաս (2.Ժերարդ Գումբաու, 64), 16.Ֆիդել
ԷՍՊԱՆՅՈԼ. 13.Դիեգո Լոպես, 3.Ադրիա Պեդրոսա, 4.Լեանդրո Կաբրերա, 12.Օսկար Խիլ (8.Ֆրան Մերիդա, 82), 24.Սերխի Գոմես, 10.Սերխի Դարդեր (25.Յանխել Էրերա, 67), 14.Օսկար Մելենդո (22.Ալեիքս Վիդալ, 76), 15.Դավիդ Լոպես (6.Մանուել Մորլանես, 46), 7.Ու Լեյ (21.Նիկոլաս Մելամեդ Ռիբաուդո, 46), 11.Ռաուլ Դե Տոմաս, 23.Էմբարբա Ադրիան
Զգուշացում՝ Գոնսալո Վերդու 34՛ (Է), Էլիբելտոն Պալասիոս 86՛ (Է), Պեդրո Բիգաս 90՛ (Է), Դիեգո Լոպես 74՛ (Է) ; Մրցավար՝ (Իսպանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
55 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 45
10 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 15 (7)
14 ՏՈՒԳԱՆՔ 10
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7
ԿԱԴԻՍ-ԱԼԱՎԵՍ 0-2 (0-1) MC
0-1՝ Խոսելու 6՛ (11մ), 0-2՝ Խոսելու 90՛
ԿԱԴԻՍ. 1.Խերեմիաս Լեդեսմա, 5.Վարազդատ Հարոյան, 20.Իսաակ Կարսելեն, 22.Ալֆոնսո Էսպինո, 32.Վիկտոր Չուստ (2.Յենս Յոնսոն, 46), 3.Ֆալի, 12.Տոմաս Ալարկոն (8.Ալեքս, 46), 7.Սալվի (9.Էնտոնի Լոսանո, 68), 10.Ալբերտո Պերեա, 18.Ալվարո Նեգրեդո, 21.Ռուբեն Սոբրինո (11.Ալվարո Խիմենես, 84)
ԱԼԱՎԵՍ. 1.Ֆերնանդո Պաչեկո, 3.Ռուբեն Դուարտե, 4.Մետ Մյազգա, 5.ՎԻկտոր Լագուարդիա, 23.Խիմո Նավառո, 6.Մամադու Լում, 14.Մանու Գարսիա (20.Պեռե Պոնս, 56), 15.Անտոնիո Մոյա (8.Թոմաս Պինա, 85), 9.Խոսելու, 11.Լուիս Ռիոխա (24.Միգել դե լա Ֆուենտե, 78), 18.Ֆակունդո Պելիստրի (17.Էդգար Մենդես, 56)
Զգուշացում՝ Մետ Մյազգա 27՛ (Ա), Խիմո Նավառո 67՛ (Ա) ; Մրցավար՝ Խավյեր Ալբեռոլա (Իսպանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
65 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 35
15 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (5)
10 ՏՈՒԳԱՆՔ 14
14 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ՎԱԼԵՆՍԻԱ-ՄԱԼՅՈՐԿԱ 2-2 (0-2) MC
0-1՝ Անխել Ռոդրիգես 32՛, 0-2՝ Մուկտար Դիակաբի 38՛ (ինք), 1-2՝ Խոսե Գայա 90՛, 2-2՝ Գոնսալու Գուեդեշ 90՛
ՎԱԼԵՆՍԻԱ. 13.Յասպեր Սիլեսեն, 5.Գաբրիել Պաուլիստա, 12.Մուկտար Դիակաբի (15.Օմար Ալդերետե, 46), 14.Խոսե Գայա, 20.Դիմիտրի Ֆուլկյե (23.Խասոն, 75), 7.Գոնսալու Գուեդեշ, 8.Ուրոշ Ռաչիչ (10.Կառլոս Սոլեր, 46), 11.Էլդեր Կոշտա, 18.Դանիել Վաս, 9.Մաքսի Գոմես (22.Անդրե Մարկոս, 46), 19.Ուգո Դուռո (21.Մանու Վալյեխո, 64)
ՄԱԼՅՈՐԿԱ. 1.Մանոլո Ռեյնա, 3.Բրայան Օլիվան, 5.Ֆրանկո Ռուսսո, 15.Պաբլո Մաֆեո, 24.Մարտին Վալենտ, 4.Ինյիգո Ռուիս Դե Գալարետա (16.Ռոդրիգո Բատալյա, 75), 10.Անտոնիո Սանչես (18.Խաումե Կոստա, 85), 12.Իդրիսու Բաբա, 14.Դանի Ռոդրիգես (11.Լագո Ժունիոր, 75), 19.Լի Կանգ-Ին, 22.Անխել Ռոդրիգես (26.Ֆեր Նինո, 63)
Զգուշացում՝ Մուկտար Դիակաբի 14՛ (Վ), Մաքսի Գոմես 34՛ (Վ), Դանիել Վաս 52՛ (Վ), Մանու Վալյեխո 90՛ (Վ), Լի Կանգ-Ին 31՛ (Մ), Բրայան Օլիվան 77՛ (Մ), Ռոդրիգո Բատալյա 89՛ (Մ) ; Հեռացում՝ Լի Կանգ-Ին 54՛ (Մ) ; Մրցավար՝ Կառլոս Դել Սեռո (Իսպանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
67 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 33
10 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (3)
16 ՏՈՒԳԱՆՔ 19
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 0
ՕՍԱՍՈՒՆԱ-ԳՐԱՆԱԴԱ 1-1 (1-0) MC
1-0՝ Չիմի Ավիլա 45՛, 1-1՝ Անխել Մոնտորո 90՛
ՕՍԱՍՈՒՆԱ. 1.Սերխիո Էրերա, 2.Նաչո Վիդալ, 4.Ունայ Գարսիա, 5.Դավիդ Գարսիա, 16.Խոսե Անխել Կոտե, 6.Սանխուրխո Օյեր (7.Խոն Մոնկայոլա, 67), 8.Դարկո Բրաշանաց (3.Խուան Կրուզ, 79), 10.Ռոբերտո Տոռես (28.Խավիեր Մարտինես Կալվո, 79), 14.Ռուբեն Գարսիա (39.Մանուել Սանչես, 79), 24.Լուկաս Տոռո, 9.Չիմի Ավիլա (18.Կիկե Գարսիա, 67)
ԳՐԱՆԱԴԱ. 1.Լուիշ Մաքսիմիանու, 15.Կառլոս Նեվա (3.Սերխիո Էսկուդերո, 83), 16.Վիկտոր Դիաս, 17.Կինի (2.Սանտիագո Արիաս, 71), 18.Լուիս Աբրամ, 4.Մաքսիմ Գոնալոն (14.Մոնչու, 38), 5.Լուիս Միլյա, 21.Ռուբեն Ռոչինա, 9.Լուիս Սուարես, 11.Դարվին Մաչիս (19.Անխել Մոնտորո, 83), 20.Կառլոս Բակա (23.Ջորջ Մոլինա, 71)
Հեռացում՝ Խոսե Անխել Կոտե 74՛ (Օ) ; Զգուշացում՝ Նաչո Վիդալ 29՛ (Օ), Լուիս Աբրամ 37՛ (Գ), Կառլոս Բակա 48՛ (Գ), Ռուբեն Ռոչինա 50՛ (Գ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
43 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 57
7 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (3)
15 ՏՈՒԳԱՆՔ 11
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ 10 6 3 1 14 9 21
2 ՌԵԱԼ Մ. 9 6 2 1 24 11 20
3 ՍԵՎԻԼՅԱ 9 6 2 1 16 6 20
4 ԱՏԼԵՏԻԿՈ Մ. 9 5 3 1 13 8 18
5 ԲԵՏԻՍ 10 5 3 2 15 11 18
6 ՕՍԱՍՈՒՆԱ 10 5 3 2 14 13 18
7 ՌԱՅՈ ՎԱԼՅԵԿԱՆՈ 10 5 1 4 17 12 16
8 ԱՏԼԵՏԻԿ 9 4 4 1 9 5 16
9 ԲԱՐՍԵԼՈՆԱ 9 4 3 2 15 10 15
10 ՎԱԼԵՆՍԻԱ 10 3 4 3 15 13 13
11 ԷՍՊԱՆՅՈԼ 10 3 4 3 10 10 13
12 ՄԱԼՅՈՐԿԱ 10 3 3 4 9 15 12
13 ՎԻԼՅԱՌԵԱԼ 9 2 5 2 10 7 11
14 ԷԼՉԵ 10 2 4 4 8 12 10
15 ՍԵԼՏԱ 9 2 1 6 7 12 7
16 ԳՐԱՆԱԴԱ 9 1 4 4 7 13 7
17 ԿԱԴԻՍ 10 1 4 5 7 15 7
18 ԱԼԱՎԵՍ 9 2 0 7 4 13 6
19 ԼԵՎԱՆՏԵ 10 0 5 5 9 18 5
20 ԽԵՏԱՖԵ 9 0 2 7 3 13 2