Ագուերոն կհեռանա «Սիթիից». Ակումբի պատմության լավագույն ռմբարկուն

Սերխիո Ագուերոն կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնել է ֆուտբոլիստը: Ակումբը մտադիր է «Էտիհադ» մարզադաշտի տարածքում տեղադրել արգենտինացու արձանը:

Ագուերոն «Սիթի» տեղափոխվել է 2011 թվականին Մադրիդի «Ատլետիկոյից», տրանսֆերն արժեցել է 40 միլիոն եվրո: Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին: Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողն ութ խաղում խփել է մեկ գոլ: 

Ընդհանուր հաշվով Ագուերոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 271 հանդիպում և խփել է 181 գոլ: Սա ռեկորդային արդյունք է ակումբի պատմության մեջ: Հատկանշական է, որ խփած գոլերից միայն մեկն է դարձել հաղթական: Դա տեղի է ունեցել 2012 թվականին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ որոշիչ խաղի հիմնական ժամանակին ավելացված 94-րդ րոպեին: 

Բոլոր մրցաշարերը հաշվի առած Կունը «Սիթիի» կազմում անցկացրել է 384 հանդիպում, խփել է 257 գոլ: Սա նույնպես ակումբային ռեկորդ է: 

Անգլիական կարիերայի ընթացքում Ագուերոն վեց մրցաշրջանից յուրաքանչյուրում կարողացել է քսանից ավելի գոլ խփել: Այս ցուցանիշով նա զիջում է միայն Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Ալան Շիրերին: Վերջինս դա արել է յոթ անգամ: 

«Սիթիի» կազմում Կունը չորս անգամ հաղթել է Պրեմիեր լիգայում, հինգ անգամ Լիգայի գավաթի խաղարկությունում, երեք անգամ Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունում, մեկ անգամ Անգլիայի գավաթի խաղարկությունում: 

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am