«Շիրակի» ավագ Աղվան Դավոյանի Infiniti-ն բախվել է «Mercedes»-ին

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 30-ամյա Աղվան Դավոյանի վարած Infiniti մակնիշի և Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Մերուժան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Infiniti-ի վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Hot Videos