Հայաստանի հավաքականն աշխարհում 99-րդն է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Անցած ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը (99) և նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է երկու հորիզոնականով:  Լավագույն հնգյակում փոփոխություն չկա. Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Անգլիա, Պորտուգալիա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին վերջերս ավարտեց մրցելույթները Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում: Վերջին տուրում հաղթեց Մակեդոնիային, հաղթեց խմբում և  իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am