«Փյունիկից» հեռացել են 8 ֆուտբոլիստ

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, թիմից հեռացել են ութ ֆուտբոլիստ՝ Եվգեն Բուդնիկ (պայմանագրի ավարտ), Գերման Պենկով (պայմանագրի ավարտ), Ռոբերտ Դարբինյան (պայմանագրի ավարտ), Վալերի Բոլդենկով (փոխադարձ համաձայնությամբ), Ջուլիուս Դևիդ Ուֆուոմա (պայմանագրի ավարտ), Նորայր Ղազարյան (փոխադարձ համաձայնությամբ), Գոռ Մալաքյան (պայմանագրի ավարտ), Մուհամեդ Յուսուֆ Լադան (պայմանագրի ավարտ)։