7 տարի անց. ՉԼ կիսաեզրափակչում են ընդամենն երկու երկրի ներկայացուցիչներ

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիոնին» և դուրս մնաց հետագա պայքարից: «Լիոնը» միացավ «Պարի Սեն Ժերմենին», «Բավարիային» և «Լայպցիգին»: Չորս թիմն էլ առաջիկայում կորոշեն Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողին:

Հատկանշական է, որ սկսած 2012/13 թթ. մրցաշրջանից առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ են դուրս եկել թիմեր, որոնք ներկայացնում են ընդամենն երկու տարբեր երկիր. «Լիոնն»ու «Պարի Սեն Ժերմենը»՝ Ֆրանսիա, «Բավարիան» ու «Լայպցիգը»՝ Գերմանիա:

Hot Videos