69 տարի անց «Բարսան» պարտվեց 6 գոլի տարբերությամբ

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» 8:2 հաշվով պարտվեց «Բավարիային»: Կատալոնական թիմը վերջին անգամ վեց գոլի տարբերությամբ պարտվել էր 1951 թվականին: Այդ ժամանակ «Բարսան» վեց գոլ է բաց թողել «Էսպանյոլից»՝ չխփելով ոչ մեկը:

Մեկ խաղում «Բարսելոնան» յոթ գոլ է բաց թողել առաջին անգամ սկսած 1949 թվականի հոկտեմբերից: Կատալոնական թիմն այդ ժամանակ 7:4 հաշվով պարտվել է «Վալենսիային»:

Եվրաասպարեզում «Բարսելոնան» առաջին անգամ սկսած 1976 թվականի մարտից բաց է թողնում 5 գոլ: Այդ ժամանակ կատալոնական թիմն ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում 5:4 հաշվով պարտվել է բուլղարական «Լևսկիին»:

«Բարսելոնան» իր պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպման առաջին խաղակեսում բաց է թողնում 4 գոլ:

Hot Videos