59 հանդիպում անց. Պեպի առաջին գոլազուրկ ոչ-ոքին

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մրցեց «Պորտուի» հետ, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար սա առաջին գոլազուրկ ոչ-ոքին էր Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում սկսած 2015 թվականի փետրվարից: Այդ ժամանակ կատալոնացի մասնագետը գլխավորում էր Մյունխենի «Բավարիան», որը 0:0 խաղաց Դոնեցկի «Շախտյորի» հետ: Նշված խաղերի միջև ընկած ժամանակահատվածում Պեպի գլխավորած թիմերը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում անցկացրել են 59 հանդիպում, որոնցում թիմերից առնվազն մեկը խփել է առնվազն մեկ գոլ:

Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am