58 խաղ՝ «Կարմիր սատանա». Դե Խեան անցավ վան դեր Սարից

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի նախավերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտվեց «Պարի Սեն Ժերմենին»:

Տանտերերի դարպասը հենց սկզբից պաշտպանում էր Դավիդ դե Խեան, որի համար հաշվետու մրցավեճը 58-րդն էր եվրագավաթներում որպես «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ: Այս ցուցանիշով իսպանացին անցավ Էդվին վան դեր Սարից, որը մանկունիանցիների գույները եվրագավաթներում պաշտպանել է 57 անգամ: Երրորդ տեղում Պետեր Շմեյխելն է, որը «Յունայթեդի» մարզաշապիկով եվրագավաթներում անցկացրել է 43 հանդիպում:

Խմբային փուլի վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Յունայեդը», «Պարի Սեն Ժերմենն» ու «Լայպցիգը» ունեն 9-ական միավոր:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am