Մեսսին 50-րդ գոլը խփեց տուգանայինից կարիերայի ընթացքում

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Վալենսիային»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, ևս մեկ գոլ խփեց Անտուան Գրիզմանը:

Մեսսին գոլերից մեկը խփեց տուգնայինից կատարած հարվածով: Սա Լեոյի 50-րդ գոլն էր կարիերայի ընթացքում տուգանայինից: Ընթացիկ առաջնությունում արգենտինացին անցկացրել է 32 հանդիպում, խփել է 28 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում:

«Բարսելոնան» վաստակած 74 միավորով երրորդ տեղում է, նույնքան միավոր ունի նաև Մադրիդի «Ռեալը»: Առաջատարը Մադրիդի «Ատլետիկոն» է, որն ունի 76 միավոր:

Hot Videos