30-րդ մրցակիցը տուժեց Իմոբիլեյից. Չիրոն շարունակում է խփել

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Հռոմի «Լացիոն» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Սպեցիային»: Հյուրերի կազմում առաջին գոլը խփեց թիմի ռմբարկու Չիրո Իմոբիլեն: Իտալացի հարձակվողը Սերիա «А»-ում անցկացրած իր վերջին 13 խաղում խփեց 11-րդ գոլը:

Նշենք, որ «Սպեցիան» 30-րդ մրցակիցն էր, որի դարպասը գրավել է Իմոբլիեն Սերիա «А»-ի շրջանակներում: Ընդհանուր հաշվով նա խաղացել է 32 մրցակցի հետ: Իտալիայի առաջնությունում Իմոբլիեն իր կարիերայի ընթացքում խփել է 141 գոլ: Այս ցուցանիշով նա հավասարվեց Վինչենցո Մոնտելային: Սերիա «Ա»-ի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում Իմոբիլեն 34-րդ տեղում է:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am