Նազարյանը հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստի

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ տնային հանդիպումներին:

Դարպասապահներ

  • Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
  • Հարություն Մելքոնյան — ԲԿՄԱ
  • Լյովա Կարապետյան — «Շիրակ»

Պաշտպաններ

  • Սերգեյ Կոչկանյան — «Ռոստով» (Ռուսաստան)
  • Երջանիկ Ղուբասարյան — «Լյունեբուրգ» (Գերմանիա)
  • Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
  • Վոլոդյա Սամսոնյան — ԲԿՄԱ
  • Արտյոմ Գյուրջյան — «Ալաշկերտ»
  • Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ
  • Կարեն Մուրադյան — ԲԿՄԱ
  • Պետրոս Մանուկյան — ԲԿՄԱ
  • Արսեն Գալստյան — ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ

  • Գևորգ Տարախչյան — «Սևան»
  • Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
  • Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ
  • Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
  • Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
  • Միքայել Միրզոյան — ԲԿՄԱ
  • Արամ Խամոյան — ԲԿՄԱ
  • Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»
  • Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ
  • Նարեկ Ալավերդյան — ԲԿՄԱ

Հարձակվողներ

  • Արմեն Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
  • Միսակ Հակոբյան — ԲԿՄԱ
  • Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ

Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 1-ից մարզումներ կանցկացնի, իսկ հոկտեմբերի 4-ից կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբում Երևանում կմրցի Սերբիայի հասակակիցների հետ, իսկ հոկտեմբերի 12-ին՝ կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականին: