Հարոյանը «Կադիսի» հետ ստորագրել է պայմանագիր մինչև 2023 թվականը

Իսպանական «Կադիսի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբն ու ղազախական «Աստանան» համաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի տեղափոխության հարցում: Հայ ֆուտբոլիստը «Կադիսի» հետ ստորագրել է պայմանագիր մինչև 2023 թվականը: