Երրորդը Պրեմիեր լիգայում. «Չելսին» վաստակեց 2000-րդ միավորը

Անգլիայի Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում Լոնդոնի «Չելսին» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»: Սա նշանակում է, որ «Ազնվականները» դարձան երրորդ թիմը Պրեմիեր լիգայում, որը ընդհանուր հաշվով վաստակել է 2000 միավոր: Ցուցանիշին հասնելու համար «Լիվերպուլին» պակասում է այս պահին 49 միավոր: «Տոտենհեմը», «Էվերտոնն» ու «Մանչեսթեր Սիթին» 2000-ի սահմանին հասնելու համար պետք է դեռ համապատասխանաբար վաստակեն 346, 521 և 550 միավոր:

Ցուցանիշին ավելի վաղ հասել ու անցել են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը», որոնք իրենց ակտիվում ընդհանուր հաշվով ունեն 2234 և 2011 միավոր:

Hot Videos