20 գոլ 14 խաղում. Հոլանդը պատմական արդյունքի հասավ

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում մրցեց «Սևիլիայի» հետ, խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը:

Նորվեգացին Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրել է ընդհանուր հաշվով 14 հանդիպում և հասցրել է խփել 20 գոլ: Մրցաշարի պատմության մեջ որևէ այլ խաղացողի չէր հաջողվել այսքան արագ հասնել 20 գոլի սահմանին: Անգլիական «Տոտենհեմի» առաջատար Հարի Կեյնից պահանջվել է 24 հանդիպում, իսկ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն 20 գոլ խփել է 26 խաղում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos