Ռոնալդուի տրանսֆերն արժեցել է 15 միլիոն եվրո. «Յուվենտուսը» մանրամասներ է ներկայացրել

Թուրինի «Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը դեպի «Մանչեսթե Յունայթեդ» կայացած է: Թուրինյան ակումբը նաև մանրամասներ է ներկայացրել: Տրանսֆերն արժեցել է 15 միլիոն եվրո: Գումարը վճարվելու է հինգ տարվա ընթացքում: Բացի այդ, պայմանագրում կան կետեր համաձայն որոնց «Յուվենտուսը» կստանա բոնուսներ 8 միլիոն եվրոյի չափով, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» ու անձամբ Ռոնալդուն հասնեն կոնկրետ մարզական հաջողությունների:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003 թվականից մինչև 2009 թվականը խաղացել է մանկունիանցիների կազմում «Սպորտինգից» տեղափոխվելուց հետո: «Յուվենտուսում» խաղում էր 2018 թվականից, իսկ 2009 թվականից մինչև 2018 թվականը ներկայացրել է Մադրիդի «Ռեալը»: