Ռոնալդուի գոլն ու դուբլը 12 տարի անց, Սալահի 100-րդ և Լուկակուի երկար սպասված գոլը «Ստեմֆորդ Բրիջում»

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Լիվերպուլն» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լիդսի» դարպասը: Մրցավեճում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը: Վերջինս դա արեց 35-րդ անգամ Պրեմիեր լիգայի շրջանակներում 22 տարեկան 340 օրական հասակում: Նման արդյունքի ավելի երիտասարդ տարիքում հասել են միայն Ուեյն Ռունին, Ռայան Գիգզն ու Սեսկ Ֆաբրեգասը:

«Լիվերի» կազմում հաշիվը բացեց Մոհամեդ Սալահը: Եգիպտացին դարձավ 30-րդ ֆուտբոլիստը, որն 100 գոլ է խփում Պրեմիեր լիգայում և միայն չորս խաղացողի է (Ալան Շիրեր (124), Հարի Կեյն (141), Սերխիո Ագուերո (147), Տիերի Անրի (160) հաջողվել հասնել նման արդյունքի՝ անցկացնելով ավելի քիչ հանդիպումներ, քան Սալահը (162 խաղ):

Հաշվետու տուրի խաղային առաջին օրը մրցակցի՝ «Աստոն Վիլայի» դարպասն երեք անպատասխան գնդակ ուղարկեց Լոնդոնի «Չելսին»՝ տանելով իր 600-րդ հաղթանակը Պրեմիեր լիգայում: Լոնդոնցիներն այս ցուցանիշով միացան «Մանչեսթեր Յունայթեդին»: Մինչ այս միայն մանկունիանցիներն էր հաջողվել այդքան հաղթական տանել լիգայի շրջանակներում:

«Չելսիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն՝ խփելով իր անդրանիկ գոլերը «Ստեմֆորդ Բրիջում»: Սա նրա 15-րդ խաղն էր «Բրիջում», իսկ առաջին գոլը խփեց 22-րդ փորձից (հարվածից) հետո:

Եվս մեկ հաղթանակ առաջնությունում տարավ «Մանչեթեր Յունայթեդը» ոչ առանց թիմի վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուի օգնությամբ: Պորտուգալացին նախ կրկին բացեց իր գոլերի հաշիվը Պրեմիեր լիգայում, իսկ հետո վերադարձն «Օլդ Թրաֆրոդ» նշանավորեց դուբլով: ԿրիՌոն դարձավ ամենատարեց խաղացողը, որը գոլը է խփում մանկունիանցիների կազմում Ռայան Գիգզից հետո: Ուելսին 2013 թվականին գոլ է խփել 39 տարեկան 36 օրական հասակում՝ գրավելով «Քուինս Պարս Ռեյնջերսի» դաևպասը: Ռոնալդուն դա արեց 36 տարեկան 218 օրական հասակում: Ի դեպ, միայն Գիգզն ու Սքոուլզն են գոլ խփել «Յունայթեդի» կազմում ավելի մեծ տարիքում, քան Ռոնալդուն:

Ավելին, Ռոնալդուն դարձավ ամենատերաց ֆուտբոլիստը, որը դուբլ է ձևակերպում Պրեմիեր լիգայում Գրեմ Ալեքսանդրից հետո (38 տարեկան 182 օրական): Վերջինս 2010 թվականի ապրիլին «Բյորնլիի» կազմում երկու գոլ է խփել «Հալ Սիթիին»:

Հավելենք, որ Ռոնալդուն վերջին գոլը Պրեմիեր լիգայում խփել էր 2009 թվականի մայիսին՝ 12 տարի ու 124 օր առաջ՝ գրավելով «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Ավելի երկար ընդմիջումով Պրեմիեր լիգայում գոլ է խփել Մետ Ջեկսոնը (13 տարի 187 օր, 1993-2006):

Գոլային փոխանցումներով շարունակում է աչքի ընկնել Պոլ Պոգբան: Ֆրանսիացին միակ խաղացողն է, որին հաջողվել է 2021 թվականին 10 գոլային կատարել Պրեմիեր լիգայում: Մեկնարկային չորս տուրում նա արդյունավետ փոխանցումով աչքի է ընկել 7 անգամ: Մինչ այս Պրեմիեր լիգայի մեկնարկային չորս տուրում որևէ այլ խաղացոն այդքան գոլային չի կատարել: