110-րդ խաղից հետո, առաջին անգամ պատմության մեջ

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» 3:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին» և դուրս եկավ եզրափակիչ: Փարիզի թիմն պատմության մեջ առաջին անգամ հասավ նման հաջողության: «Լայպցիգի» հետ մրցավեճը 110-րդն էր «Պարի Սեն Ժերմենի» համար Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի (Եվրոպայի գավաթ/Չեմպիոնների լիգա) պատմության մեջ: Այս ցուցանիշով ֆրանսիական թիմն անցավ Լոնդոնի «Արսենալից»: Անգլիական թիմին 90 խաղ է պահանջվել մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար (1971-ից 2006 թվականն ընկած ժամանակահատվածում):

«Պարի Սեն Ժերմենը» ֆրանսիական հինգերորդ թիմն է, որն իրավունք է ստանում մասնակցել Եվրոպայի գավաթ/Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչին: Ավելի շատ ներկայացուցիչներ մրցաշարի եզրափակչում ունեցել են Անգլիան (8), Գերմանիան (6) ու Իտալիան (6):

Hot Videos