11-ից 10-ում. Բենզեման առնվազն 15 գոլ խփում է

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման:

Ֆրանսիացին 11-րդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդում: Նշված ժամանակահատվածում Կարիմը 11 մրցաշրջանից 10-ում բոլոր մրցաշարերը հաշվի առած յուրաքանչյուր մրցաշրջանում խփել է առնվազն 15 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերը հաշվի առած և դարձել է 15 գոլի հեղինակ:

Լա Լիգայում 10 գոլ է խփել 17 խաղում, մեկ գոլ է խփել գավաթի խաղարկությունում, ևս չորսը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ֆրանսիացին 5 գոլային փոխանցում է կատարել նաև Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos