1000 խաղ. Ժոզեն ու նրա գրանցած արդյունքները

Իտալայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Սա Ժոզե Մոուրինյոյի 1000-րդ հանդիպումներ էր մարզչական կարիերայում: Նա 50-րդ հաղթանակը տարավ Սերիա «A»-ում տարավ առաջին տուրի մրցավեճում: Սկսած 1994/95 թթ մրցաշրջանից նա ամենաարագն է հասել 50 հաղթանակի սահմանին: Դրա համար Ժոզեից պահանջվեց 77 խաղ: Նա ամենաարագն է հասել 50 հաղթանակի սահմանին Անգլիայի Պրեմիեր լիգայում (63) եւ Լա Լիգայում (62): Հիշեցնենք, ժամանակին Ժոզեն մարզել է Միլանի «Ինտերը»:

ԹԻՄ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ
«Բենֆիկա» 11 6 3 2 17 9
«Լեյրիա» 20 9 7 4 34 20
«Պորտու» 127 91 21 15 254 96
«Չելսի» 321 204 69 48 575 240
«Ինտեր» 108 67 26 15 185 94
«Ռեալ Մադրիդ» 178 128 28 22 475 168
«Մանչեսթեր Յունայթեդ» 144 84 32 28 244 121
«Տոտենհեմ» 86 44 18 23 166 103
«Ռոմա» 5 5 0 0 14 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ 1000 638 205 157 1964 854