100 գոլ՝ երեք մրցաշրջանում. Ռոնալդուի նոր ռեկորդը Թուրինում

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Յուվենտուսը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Հյուրերի կազմում երկրորդ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուին: Դա պորտուգալացու 100-րդ գոլն էր «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերը հաշվի առած: Հարյուր գոլի սահմանին հասնելու համար պորտուգալացուց պահանջվեց երեք մրցաշրջան: Նրանից առաջ նման արդյունքի ոչ-ոք չէր հասել «Յուվենտուսում»: Դրանից առաջ 100 գոլի սահմանին Թուրինը ներկայացնող թիմի խաղացողներից առնվազն գնացել է չորս մրցաշրջան: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած Ռոնալդուն «Յուվեի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել է 35 գոլ ու կատարել գոլային 4 փոխանցում: Հավելենք, որ հաշվետու մրցավեճում «Յուվենտուսի» կազմում իր 100-րդ գոլը խփեց Պաուլո Դիբալան: