Անգլիայի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում «Տոտենհեմը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ստոկ Սիթիին» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Բրենտֆորդի» հետ: Հյուրերի կազմում գոլերից մեկը խփեց թիմի առաջատար Հարի Կեյնը:
Վերջինս բոլոր մրցաշարերը հաշվի առած 11 հանդիպում է անցկացրել «Ստոկի» հետ ու այդ խաղերում ընդհանուր հաշվով դարձել է 10 գոլի հեղինակ: «Ստոկը» դարձավ հինգերորդ մրցակիցը, որի հետ խաղերում Կեյնի խփած գոլերի քանակը հասնում է երկնիշ թվի:
Մինչ այս Կեյնը 15 խաղում 16 գոլ է խփել «Լեսթերին», 11 գոլ 14 խաղում «Արսենալին», 11 գոլ 16 խաղում «Վեստ Հեմին», 10 գոլ 16 խաղում «Սաուտհեմպտոնին»:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am