1 մրցանակ 11 խաղը մեկ. Լևանդովսկիի սիքստուպլետը

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 1:0 հաշվով հաղթեց Մոնտերեյի «Տիգրեսին» և հռչակվեց չեմպիոն: Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց բավարացիների ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ ֆուտբոլիստը վեցերորդ մրցանակին արժանացավ վերջին մեկ տարում: Մինչ այս նա ճանաչվել էր Գերմանիայի անցած առաջնության լավագույն ռմբարկու, Գերմանիայի գավաթի անցած խաղարկության լավագույն ռմբարկու, Չեմպիոնների լիգայի անցած խաղարկության ռմբարկու, ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ և ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Միջին հաշվարկով Լևանդովսկին մրցանակի է արժանացել յուրաքանչյուր 11 խաղը մեկ՝ դառնալով սիքստուպլետի հեղինակ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am